Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.12.2016 | 00:03

Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը, նույնքան էլ՝ քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը։ Ամեն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։ Ի՞նչն է ավելի լուսավոր, քան արեգակը, բայց նա էլ է նվազում. մարդու մարմինն ու արյունը չարի մասին են մտածում։ Տերը ինքն է հետևում երկնքի բարձր զորքերին. բոլոր մարդիկ հող և մոխիր են։


Սիրաքի իմաստությունը
17. 27-31

Դիտվել է՝ 1689

Մեկնաբանություններ